Կառավարությունը կսահմանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

Կառավարությունը կսահմանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

Կառավարությունը նախատեսում է սահմանել բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը։ Որոշման նախագիծը հպարակվել է e-draft իրավական ակտերի հարթակում։

Որոշման նախագիծը բխում է 2024 թվականի դեկտեմբերին ընդունված օրենքների փաթեթից, այդ թվում՝ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքից։ Այն նախատեսում է սահմանել տնտեսության այն ոլորտները, որոնք կարող են ստանալ պետական աջակցություն, ինչպես նաև հարկային արտոնություններ՝ ոլորտի զարգացմանը խթանելու նպատակով։

Հարկային հաշվետվությունների մեջ ընդգրկված գործունեության դասակարգիչները պետք է մնան անփոփոխ, որպեսզի կազմակերպությունը կարողանա շարունակել ստանալ պետական աջակցություն։

Ներկայացված ցանկը ներառում է այնպիսի գործունեության տեսակներ, ինչպիսիք են համակարգիչների, օպտիկական սարքավորումների, օդանավերի, տիեզերանավերի արտադրությունը, ծրագրային ապահովման մշակումն, տեղեկատվական ծառայությունների մատուցումը։ Ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

Պետական աջակցությունը ներառում է աշխատուժի վերապատրաստում, նոր աշխատողների ներգրավում և աշխատանքային միգրանտների աջակցություն։

Նախագծի ընդունումը կխթանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը՝ ապահովելով տնտեսավարող սուբյեկտների ավելի մեծ ներգրավվածություն պետական աջակցության ծրագրերում։ Սա կաջակցի Հայաստանի տեխնոլոգիական ներուժի ավելացմանը, նորարարությունների խթանմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում