Վարչապետը՝ բանակցային գործընթացի և ներքաղաքական իրադարձությունների կապի մասին

Վարչապետը՝ բանակցային գործընթացի և ներքաղաքական իրադարձությունների կապի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովում է: Ընդդիմությունն այս քննարկմանը հրաժարվել է մասնակցել: Քննարկումն անցկացվում է հարցուպատասխանի ձևաչափով: Ըստ անհրաժեշտության` հարցերը քննարկվելու են փակ ռեժիմով:

Բանակցային գործընթացում մեր դիրքերի թուլացմանը նպաստող գործոններին անդրադառնալով, այդ թվում` միջազգային դրությանը, ժողովրդագրությանն ու ներքին իրադարձություններին, ՀՀ վարչապետը նշեց` կա վարկած, որ հոկտեմբերի 27-ը կապ ունի բանակցային գործընթացի հետ` տարածքների փոխանակման հայեցակարգի հետ: Այն, ըստ վարչապետի, դեռ քրեաիրավական առումով ապացուցված կամ հիմնավորված չէ, բայց կարող է նաև քննության առարկա դառնալ:

«1994 թ. երբ հաստատվեց զինադադար, արձանագրվեց, որ հայկական կողմը հաղթել է, ադրբեջանականը` պարտվել, դրանից հետո 20 տարում Ադրբեջանի բնակչությունը կրկնապատկվեց, Հայաստանինը` նվազեց: Ո՞ւմ համար էր հաղթանակը, և ինչու ՀՀ բնակչությունը նվազեց, ոչ թե ավելացավ»,- հարց ուղղեց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում