Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը կժամանի Հայաստան
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվեյրայի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան: Այս մասին կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանը կկազմակերպի պատվիրակության ընդունելությունը՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»,- ասված է հաղորդագրությունում:
Կարծիքներ