Կոռուպցիայի դեմ պայքարն այս իշխանության բրենդն է. Գրիգոր Մինասյան
Համավարակի ընթացքում չարաշահումներ կատարելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթը հաստատում է այն, որ Հայաստանում չկան յուրայիններ կամ այլ երաշխիքներ ունեցողներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի և ևս 10 անձանց վերաբերվող քրեական վարույթին։
«Հենց սա է կոռուպցիայի դեմ պայքարը, որտեղ չկան յուրայիններ, չկան քաղաքական թիմում գտնվող մարդականց կամ պաշտոնյաների համար այլ երաշխիքներ։ Ես միայն ուրախ եմ, որ նման քննարկումները կան, նման քրեական վարույթներով ամբողջ պետական ապարատը, համայնքային աշխատողները հասկանում են, որ կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է։ Եթե մարդը կատարել է հանցագործություն, ինքը պատժվելու է մեր երկրում»,- ասաց Մինասյանն, ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը այս իշխանության բրենդն է։
Կարծիքներ