«Մեզ խաբել են»․ Գևորգ Գորգիսյան
Քոչարյանի օրոք կասեցվել, դադարեցվել է Արցախի վերաբնակեցման ծրագիրը, հիմա խոսում են Արցախն ապրեցնելու մասին։ 10 տարի ուներ Քոչարյանը, 10 տարի՝ Սարգսյանը, թող հարցը փակեին, Արցախը լիներ անկախ կամ ՀՀ կազմում։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ԼՀԿ փոխնախագահ Գևորգ Գորգիսյանը։
«Նախկին իշխանությունները մեզ խաբել են անվտանգության մասին միֆերով, թուլացրել են երկիրը և այնպես չեն արել, որ երկիրը պատրաստ լինի պատերազմի։ Հիմա փողոց դուրս եկած ընդդիմության պահանջը քաղաքական չէ, պահանջը ընդամենը իշխանություն զավթելն է։ Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նրանց վերջին հայտարարությունը հերթական է շոուն է՝ ակնհայտ անբովանդակ, մանիպուլյատիվ տեքստով»,-նշել է քաղաքական գործիչը։
Գորգիսյանի բնորոշմամբ, ընդդիմությունն ասում է գանք իշխանության, անենք նույնը, ինչ Փաշինյանը, բայց ավելի լավ։ Նա համոզված է, որ ընդդիմադիր շարժումը մարել է, մարդիկ չեն գնում՝ տեսնելով այնտեղ նրանց, ովքեր իրենց խաբել են։
Այս մասին գրում է Auroranews-ը:
Կարծիքներ