Վերջին տվյալները Ֆլորիդայում փլուզված շենքի մասին

Վերջին տվյալները Ֆլորիդայում փլուզված շենքի մասին

Ֆլորիդա նահանգի Մայամի Դեյդ շրջանում 1981-ին կառուցված 12 հարկանի շենքի մասնակի փլուզումից հետո անհայտ կորածների թիվը հասել է 159-ի, հայտնել են տեղական իշխանությունները: Միևնույն ժամանակ, այս ցուցանիշը կարող է փոխվել, քանի որ պարզ չէ, թե իրականում քանի մարդ է եղել բնակարաններում, տեղեկացնում է euronews-ը:

Անհայտ կորածների մեջ են ներգաղթյալներ Իսրայելից, Պարագվայից, Վենեսուելայից, Արգենտինայից:

Զոհերը, ըստ պաշտոնական տեղեկության՝ 4-ն են, 100-ից ավելի բնակիչ փրկվել է, նրանց թվում՝ 10 տարեկան մի տղա:

Որոնողափրկարարական աշխատանքը շարունակվում է, դեպքի վայրում աշխատում է մոտ 130 մասնագետ, սպասվում է աջակցող ուժերի համալրում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Ֆլորիդայում արտակարգ վիճակի հաստատմանը:

Առայժմ չի նշվում միջադեպի պատճառը: Վարչական շրջանի ղեկավարը հայտարարել է, թե ապացույց չկա, որ փլուզումը հանցավոր գործողությունների հետևանք է: Նրա խոսքով՝ փրկարարները տեղում աշխատում են իրենց կյանքի համար «ամենաբարձր ռիսկի» պայմաններում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում