5,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Մյանմայի եւ Հնդկաստանի սահմանին

5,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Մյանմայի եւ Հնդկաստանի սահմանին

Հունվարի 21-ին 5,4 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Մյանմայի եւ Հնդկաստանի սահմանին: Այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Էպիկենտրոնը գտնվել Է Հնդկաստանի Աիջալ քաղաքից, որի բնակչությունը շուրջ 265 հազար Է, 140 կիլոմետր դեպի հարավ - արեւելք: Օջախն ընկած Է եղել 70 կիլոմետր խորության վրա: Հնարավոր ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում