ՀՀԿ-ի տարածքային կառույցի ղեկավարը 800 միլիոն դրամ սուբվենցիոն ծրագրով իրականացրած աշխատանքները այսօր վերագրում է իրեն, թե իբր ինքն է արել

ՀՀԿ-ի տարածքային կառույցի ղեկավարը 800 միլիոն դրամ սուբվենցիոն ծրագրով իրականացրած աշխատանքները այսօր վերագրում է իրեն, թե իբր ինքն է արել

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 17 համայնքներում’ այդ թվում Ալավերդիում ՏԻՄ ընտրություններն են։ Ալավերդիում առաջադրվածներից մեկը, որը ոչ մի շանս չունի, թեկուզ մի քանի տոկոս ձայն հավաքելու ՀՀԿ ցուցակով Ախթալայի համայնքապետ դարձած, բայց արդեն կուսակցությունը փոխած («Ապրելու երկիր» կուսակցություն) Արկադի Թամազյանն։Այս մասին տեղեկացնում է Medianews-ը:

Ի դեպ նշենք, որ վերջինս եղել է նաեւ ՀՀԿ Ճոճկանի խորհրդի ղեկավարը եւ տարիներ շարունակ հավատարմորեն ծառայել իր կուսակցությանը, ընթացքում էլ ժամանակ առ ժամանակ գյուղացու քրտնաջան աշխատանքով հավաքված բյուջեից պարգեւատրումներ ստացել։ 2018թ Թավշյա հեղափոխությունից հետո, չցանկանալով զրկվել աթոռից, Արկադի Թամազյանը սկսում է ակտիվորեն համագործակցել ՔՊ կուսակցության հետ։ Տեղը տեղին օգտվելով սուբվենցիոն ծրագրերից’ կառավարության տրամադրած հարյուր-միլիոն դրամները վերածել է քաղաքական կապիտալի։ Փաստերով:

Սույն ՀՀԿ-ականը 800 միլիոն դրամ սուբվենցիոն ծրագրով իրականացրած աշխատանքները այսօր վերագրում է իրեն, թե իբր ինքն է արել: Ոչ, ամբողջ աշխատանքն իրականացրել է պետությունը: Իր սիրելի Սերժի ժամանակներում, ընդդիմադիր գյուղապետին 5 րոպեում կարտաքսեին, էլ ուր մնաց 800 միլիոն դրամ տային որ ծրագրեր իրականացնի: Հիմա էլ, ժողովրդին մանիպուլացնելու համար մտել է «Ապրելու երկիր» կուսակցություն եւ առաջադրվել համայնքապետի թեկնածու, առանց հաշվի առնելու, որ լոռեցիները լավ հիշողություն ունեն, տեսել են ու մինչ օրս տեսնում են վերջինիս գործելաոճը, եւ համոզվել են որ Արկադիր Թամազյանի համար կարեւորը իր աթոռն է, իր իսկ բարեկեցությունը ոչ թե սկզբունքներն ու գյուղացու հոգսը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում