Հրդեհ Ակնալիճ գյուղում․ տուժածներ չկան

Հրդեհ Ակնալիճ գյուղում․ տուժածներ չկան

Հուլիսի 15-ին, ժամը 06:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնալիճ գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է Ակնալիճ գյուղի երկհարկանի տներից մեկի տանիքը՝ մոտ 60 քմ և երկրորդ հարկի երկու ննջասենյակները (մոտ 45 քմ)՝ գույքով։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:58-ին, մարվել՝  08։12-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում