Արոնյանը դարձյալ պարտվեց Կարլսենին ու դուրս մնաց մրցապայքարից

Արոնյանը դարձյալ պարտվեց Կարլսենին ու դուրս մնաց մրցապայքարից

Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարի քառորդ եզրափակչի երկրորդ խաղային օրը Լևոն Արոնյանը 1։2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին և լքեց պայքարը: Արոնյանն առաջին պարտիայում պարտվեց, այնուհետ երկու անգամ ոչ-ոքի խաղաց, և նախորդ օրվա նման 4-րդ պարտիայի անհրաժեշտություն չեղավ, քանի որ նույնիսկ հաղթանակի դեպքում ընդհանուր միավորներով Արոնյանը կզիջեր Կարլսենին:  Հիշեցնենք՝ նախորդ օրն Արոնյանը պարտվել էր 0,5:2,5 հաշվով։

Մրցաշարի կիսաեզրափակչում կհանդիպեն Մագնուս Կարլսեն- Յան Նեպոմնյաշչի և Ուեսլի Սո- Անիշ Գիրի զույգերը։

Այս մրցաշարում Արոնյանը դեռ ներկայացնում էր Հայաստանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում