Հունիսի 9֊ին Արաբկիր համայնքում փորձել են խոչընդոտել «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության քարոզարշավը

Հունիսի 9֊ին Արաբկիր համայնքում փորձել են խոչընդոտել «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության քարոզարշավը

 

Հունիսի 9֊ին Արաբկիր համայնքում փորձել են խոչընդոտել «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության քարոզարշավը: Ստացված տեղեկությունների համաձայն՝ մի խումբ անձինք հարձակվել են իրազեկում իրականացնող ակտիվիստների վրա։ ՔՊԿ իրազեկող խմբի անդամները դիմել են ինքնապաշտպանության, որի հետևանքով հարձակվող կողմի անդամներից ոմանք ստացել են տարբեր վնասվածքներ ու կոտրվածքներ։ Տեղի ունեցած միջադեպից հետո ՔՊԿ քարոզարշավը բնականոն հունով շարունակվել է, մասնակիցներից որևէ մեկը չի տուժել։ Հարձակվողները եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Դեպքին միջամտել են ոստիկանները, հարձակվողներից ոմանք բերման են ենթարկվել, հարուցվել է քրեական գործ` քարոզարշավին խոչընդոտելու փաստով։ Ընթանում է քննություն

Հետևեք մեզ նաև Տելեգրամում