Իրանը պատրաստ է օգնել ՀՀ-ին և Ադրբեջանին առկա խնդիրները լուծելու գործում. Ռայիսի

Իրանը պատրաստ է օգնել ՀՀ-ին և Ադրբեջանին առկա խնդիրները լուծելու գործում. Ռայիսի

Իրանը պատրաստ է օգնել ՀՀ-ին և Ադրբեջանին առկա խնդիրները լուծելու գործում։ Տարածաշրջանում և նրա սահմաններում ցանկացած փոփոխություն Իրանի համար կարմիր գծեր են։

Այս մասին, ըստ miranpres-ի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

Ռայիսին ընդգծել է, որ «3+3» ձևաչափից դուրս շփումը, օտարերկրացիների հետ համագործակցությունը, նրանց հետ զորավարժությունների անցկացումը և կասկածելի ուղևորությունները միայն բարդացնում են իրավիճակը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում