Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի 16 474 նոր դեպք
Ռուսաստանում անցած մեկ օրում հայտնաբերել են COVID-19-ի 16 474 դեպք, լրագրողներին հայտնել են օպերատիվ շտաբից: Այս ցուցանիշը երկրորդ օրն անընդմեջ 17 հազարից ցածր է՝ հոկտեմբերի վերջի մակարդակին է:
Ընդ որում՝ հիվանդացածներից մեկ տասներորդի մոտ (1748 մարդ) ախտանիշներ չեն նկատվում: Մեկ օրում մահացել է 526 մարդ, հիվանդանոցներից դուրս է գրվել 24 822-ը:
Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի հետեւանքով պացիենտների մահվան 526 դեպք, որից 65-ը՝ Մոսկվայում, համավարակի ամբողջ ժամանակահատվածում մահացել է այս հիվանդությամբ 74 684 մարդ:
Կարծիքներ