Ռուսաստանի շրջաններում փոշու հզոր փոթորիկների մասին նախազգուշացում է արվել
Այս շաբաթ ՌԴ հարավային և հյուսիսկովկասյան դաշնային մի շարք շրջաններում կանխատեսվում են փոշու հզոր փոթորիկներ, զգուշացնում է Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտն իր կայքում։
«Ապրիլի վերջին – մայիսի սկզբին տարբեր ինտենսիվության փոշու փոթորիկների վտանգը մեծանում է Ստավրոպոլի երկրամասի Հարավային և Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանների տափաստանային շրջաններում, Կալմիկիայի Հանրապետությունում, Աստրախանում և Վոլգոգրադի արևելքյան շրջաններում»,- պարզաբանել է ինստիտուտի ղեկավար Մաքսիմ Բեդիլոն:
Գիտնականները բացատրում են, որ փոշու փոթորիկների առաջացումը տեղի է ունենում հողի վերին շերտի ինտենսիվ տաքացման և, որպես հետևանք, մթնոլորտում տուրբուլենտության առաջացման արդյունքում։
«Խորհուրդ ենք տալիս համապատասխան մարմիններին անհապաղ տեղեկացնել բնակչությանը նման վտանգավոր օդերևութաբանական երևույթների ռիսկերի մասին, առաջարկություններ ներկայացնել նման իրավիճակում անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ», – ամփոփում է Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտը:
Կարծիքներ