Չինաստանում ընդունել են օտարերկրյա պատժամիջոցներին հակազդելու մասին օրենք

Չինաստանում ընդունել են օտարերկրյա պատժամիջոցներին հակազդելու մասին օրենք

Չինաստանի բարձրագույն օրենսդիր մարմինը հունիսի 10-ին ընդունել Է օտարերկրյա պատժամիջոցներին հակազդելու մասին օրենք: Այդ մասին հաղորդել Է ՉԺՀ-ի կենտրոնական հեռուստատեսությունը:

Օրենքն ընդունվել Է Պեկինում անցկացվող Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի 13-րդ գումարման 29-րդ նստաշրջանում: Այս տարվա մարտի վերջին ԵՄ-ի երկրները, ինչպես նաեւ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Կանադան, Չինաստանից անձանց եւ կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել Սինցզյանում ույղուրների իրավունքների խախտման մեջ մեղադրանքով:

Չինաստանը պատասխան միջոցներ Է սահմանել, այդ թվում նաեւ Մեծ Բրիտանիայի նկատմամբ: Բացի այդ, մարտին ԱՄՆ-ը հաղորդել Է վարչական շրջանի «ինքնավարության նվազման» գործողությունների համար ՉԺՀ-ից եւ Հոնկոնգից 24 պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնելու մասին. Չինաստանը բողոք Է հայտնել եւ խոստացել պատասխան միջոցներ ձեռնարկել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում