Վրաստանի տնտեսությունը 2021 թվականին կաճի 10 տոկոսով. Ղարիբաշվիլի
Վրաստանի տնտեսության աճը 2021 թվականին, ըստ լավատեսական սցենարի, կկազմի 10 տոկոս, իսկ ըստ վատագույն սցենարի՝ 7 տոկոս: Այդ մասին հայտարարել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Վրաստանի կառավարությունը 2021 թվականին երկրի տնտեսական աճի կանխատեսումը վերանայել Է 4,3 տոկոսից մինչեւ 6,5 տոկոս: Ֆինանսների նախարարությունը դիտարկում Է իրադարձությունների զարգացման երեք սցենար: Լավատեսական սցենարի համաձայն, կանխատեսվում Է զբոսաշրջության ավելի արագ աճ՝ 2019 թվականի 40-45 տոկոսի մակարդակով: Ենթադրվում Է դինամիկ տնտեսական աճ նաեւ տնտեսության մյուս հատվածներում: «Տնտեսության վերականգնումն արդեն սկսվել Է, իսկ ապրիլին գրանցվել Է 45 տոկոս աճ, ինչն աննախադեպ ցուցանիշ Է եւ բացառիկ դեպք: Մայիսին մենք նույնպես սպասում ենք բարձր ցուցանիշի: Համապատասխանաբար, տնտեսությունը վատագույն սցենարով կաճի 7 տոկոսով, իսկ լավատեսականով՝ ավելի քան 10 տոկոսով»,-ասել Է Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով՝ բարձր տնտեսական աճը կնպաստի աշխատատեղերի ավելացմանը, իսկ զբոսաշրջիկների թվի աճը եւ տնտեսության բացումը դրականորեն կանդրադառնա բնակչության բարեկեցության վրա: Վրաստանի տնտեսության բնագավառում զբոսաշրջության բաժինը COVID-19-ից առաջ կազմել Է մոտավորապես 10 տոկոս: Ուստի դրա վերականգնումը չափազանց կարեւոր Է երկրում գործարար ակտիվության վերստեղծման համար: Կորոնավիրուսի համավարակը հսկայական վնաս Է հասցրել տեղի բիզնեսին: Վրաստանի տնտեսությունը շարունակում Է վերապրել COVID-19-ի ծանր հետեւանքները, որն ընդգրկել Է բացարձակապես բոլոր ոլորտները: Տնտեսության անկման տեմպերն արագացան կորոնավիրուսի երկրորդ ալիքի ընթացքում, ինչը հանգեցրեց 2020 թվականին ՀՆԱ-ի 6,2 տոկոսով նվազման, հաղորդել Է Sputnik-ը:
Կարծիքներ