COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 601,5 միլիոնը
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 30-ի առավոտվա դրությամբ կազմել Է 601 միլիոն 546 հազար 898: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 488 հազար 509 մարդու:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան եւ Հարավային Կորեան: Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 94 միլիոն 280 հազար 272 եւ 1 մլն 044 հազար 332, Հնդկաստանում՝ 44 միլիոն 415 հազար 723 եւ 527 հազար 799, Բրազիլիայում՝ 34 միլիոն 397 հազար 205 եւ 683 հազար 622, Ֆրանսիայում՝ 34 միլիոն 698 հազար 583 եւ 155 հազար 007, Գերմանիայում՝ 32 միլիոն 095 հազար 854 եւ 147 հազար 223, Մեծ Բրիտանիայում՝ 23 միլիոն 708 հազար 661 եւ 205 հազար 725, Իտալիայում՝ 21 միլիոն 814 հազար 856 եւ 175 հազար 407, Հարավային Կորեայում՝ 23 միլիոն 142 հազար 479 եւ 26 հազար 689 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցն օգոստոսի 30-ի առավոտվա դրությամբ կազմել Է 832,6:
Հնդկաստանում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 375, Բրազիլիայում՝ 3168, Ֆրանսիայում՝ 2348, Գերմանիայում՝ 1745, Մեծ Բրիտանիայում 2735, Իտալիայում՝ 2910, Հարավային Կորեայում՝ 520 մարդ: ԱՄՆ-ի վերաբերյալ տեղեկությունները բացակայում են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ