Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կարեն Սարուխանյանին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Կարեն Սարուխանյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, Կարեն Սարուխանյանը եղել է Շիրակի մարզպետ, այնուհետև նախորդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր:
Կարծիքներ