Կրեմլում հայտնել են Պուտինի եւ Մակրոնի բանակցությունների թեմաները
![Կրեմլում հայտնել են Պուտինի եւ Մակրոնի բանակցությունների թեմաները](https://freenews.am/uploads/images/image_750x_6201056c56afc.jpg)
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի հանդիպման գլխավոր թեման կդառնա լարվածությունը Եվրոպայում: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Փետրվարի 7-ին Ֆրանսիայի հանրապետության ղեկավարը այցով կժամանի Մոսկվա, իսկ հաջորդ օրը կուղեւորվի Կիեւ:
Պուտինի եւ Մակրոնի զրույցը պետք Է սկսվի Մոսկվայի ժամանակով մոտավորապես 17:00-ին, հետո տեղի կունենա աշխատանքային ճաշկերույթ, որից հետո կկայանա համատեղ մամուլի ասուլիս:
«Բացարձակապես գերիշխելու Է Եվրոպայի լարվածության թեման, որը կապված Է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության հետ, Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների թեման, այն ամենը, ինչ կապված Է այս հիմնական խնդիրների հետ»,-Կրեմլի ներկայացուցիչն ասել Է լրագրողներին, հավելելով, որ «Հյուսիսային հոսք-2»-ը հիմնական օրակարգում չկա:
Պեսկովը հիշեցրել Է, որ շփումներին նախորդել են մի քանի հեռախոսազրույցներ, «ուստի մենք սպասում ենք խիստ անկախ եւ ժամանակի ու կոնտենտի տեսակետից երկարատեւ ու ծավալուն քննարկումներ»: Դրա հետ մեկտեղ ռուսական կողմը չի կանխատեսում որեւԷ վճռական բեկում, քանի որ իրադրությունը չափազանց բարդ Է:
«Էմանուել Մակրոնը գլխավորում Է այն երկիրը, որը նախագահում Է Եվրամիությունում: «…» Բայց մենք գիտենք, «…» որ նա մեկնում Է Եվրոպայում լարվածության թուլացման հնարավոր տարբերակներ գտնելու որոշակի գաղափարներով»,-եզրափակել Է Պեսկովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ