Զանգում ու ասում են՝ դուխդ չգցես, ես պատճառ չունեմ դուխս գցելու. Դավիթ Խաժակյան
«Այս ընտրություններում մենք ունենք այն արդյունքը, որը ունենք։ Մենք իրականում որևէ բան չունենք սրտնեղելու կամ մտահոգվելու համար։ Ինձ զանգահարում ու ասում են՝ դուխդ չգցես, ես պատասխանում եմ, որ որևէ պատճառ չունեմ էլ դուխ գցելու»։
Այս մասին հայտարարել է Երևանի ավագանու ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով երեկվա ընտրությունների արդյունքներին։
«Ես համոզված եմ, որ արել եմ առավելագույնը։ Ես վստահ եմ, որ լսելի եմ եղել մարդկանց այնքան, որքան լսելի եմ եղել՝ համեմատած մեր ունեցած ռեսուրսների հետ։ Մարդիկ կատարել են իրենց ընտրությունը։ Մեր օրենսդրությունը պատրաստ չէ չունենալ քաղաքապետ, այդպիսին են ընթացակարգերը։
Կառավարչական ճգնաժամի լուրջ վտանգ կա այսօր մեր քաղաքում։ Ես հույս ունեմ, որ այդ ճգնաժամը չի առաջանա, ու կձևավորվի քաղաքային իշխանություն»,- հավելել է նա։
Կարծիքներ