Հայաստանը մեր երկրի կարևոր գործընկերներից է. Հունաստանի նախագահը՝ ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպմանը
Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ալեն Սիմոնյանը շեշտադրել է նման հանդիպումների կարևորությունը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից։ Հունաստանի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցի համար` նշելով, որ Հայաստանը Հունաստանի կարևոր գործընկերներից է։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերի ակտիվացմանը, ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին։


Կարծիքներ