Անահիտ Ավանեսյանը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի թիմին է ներկայացրել Արտակ Ջումայանին
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱՆ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի թիմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Ջումայանին:
«Ուրախ եմ, որ պարոն Ջումայանը հանձն է առնելու այս կենտրոնի կառավարումը: Մեր առաջնահերթ նպատակներից է, որ կենտրոնը մեր երկրում այս ոլորտի համար դառնա նաև մեթոդական և մասնագիտական ուղղորդիչ դերակատարություն ունեցող հաստատություն: Վստահ եմ, որ պարոն Ջումայանի մասնագիտական փորձն ու հարուստ գիտելիքները կարևոր դեր կունենան կենտրոնի արագ ու արդյունավետ զարգացման գործում»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել վերջին շրջանում կենտրոնի ղեկավարումն իրականացրած գործընկերներին՝ կառավարման անցնցում ընթացքի համար։
Քննարկվել են նաև կենտրոնի առաջիկա զարգացման ուղղություններն ու ծրագրերը։


Կարծիքներ