Ընտրակաշառքի գործով մեղադրյալ, նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կալանավորվեց
ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն այսօր՝ հունիսի 27-ին կալանավորվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան
Հրանտ Անանյանը։
«Դատավորը ի վիճակի չեղավ դիմադրելու` հաշվի առնելով իր փորձն ու կենսագրությունը»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):
Նշենք, որ նշված գործով մեղադրյալ կարգավիճակ ունի նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Առաջին ատյանի դատարանը մերժել էր Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։
Կարծիքներ