Շատ կարևոր է, որպեսզի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը հարգվի. ՄԱԿ-ում ՄԹ ներկայացուցիչ

Շատ կարևոր է, որպեսզի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը հարգվի. ՄԱԿ-ում ՄԹ ներկայացուցիչ

«Միացյալ Թագավորությունը շարունակում է խորապես մտահոգվել Լաչինի միջանցքի արգելափակմամբ, ինչը խոչընդոտում է կյանքեր փրկող դեղորայքի, բուժծառայությունների և այլ անհրաժեշտ պարագաների ու ապրանքների մատակարարմանը՝ մարդասիրական լուրջ հետևանքներ առաջացնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար»: 

Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ընթացքում հայտարարեց Միացյալ Թագավորության ներկայացուցիչը:

«Շատ կարևոր է, որպեսզի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը հարգվի՝ ապահովելով Լաչինի միջանցքի երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը: Մենք կոչ ենք անում կողմերին՝ թույլ տալ ԿԽՄԿ-ին բոլոր ճանապարհներով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, որպեսզի կազմակերպությունը կարողանա իր կենսական աշխատանքներն իրագործել: Բոլոր կողմերը պարտավոր են ձեռնպահ մնալ մարդասիրական օգնությունը քաղաքականացնելուց, որպեսզի հնարավոր լինի հոգալ քաղաքացիական բնակչության կարիքները»,- ասաց նա: 

ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության ներկայացուցիչը բոլոր կողմերին կոչ արեց կրկնապատկել ջանքերը բանակցությունների միջոցով մնայուն խաղաղության հասնելու համար: Նրա համոզմամբ՝ միայն դիվանագիտությամբ և ՄԱԿ-ի կանոնադրությամբ է հնարավոր կողմերին ավելի մոտեցնել խաղաղությանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում