Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ իշխանություններին՝ համայնքի բարձրացրած խնդիրներին արձագանքելու համար. Ալեն Սիմոնյանն ու Կնյազ Հասանովը հանդիպել են

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ իշխանություններին՝ համայնքի բարձրացրած խնդիրներին արձագանքելու համար. Ալեն Սիմոնյանն ու Կնյազ Հասանովը հանդիպել են

Օգոստոսի 12-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է պատգամավոր, խորհրդարանում քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովի հետ:

 ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում ապրող քրդական համայնքի խնդիրներին:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ նախատեսում է առաջիկայում հանդիպումներ ունենալ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ՝ տեղում ծանոթանալու նրանց խնդիրներին և աջակցելու դրանց լուծմանը:

Կնյազ Հասանովը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին՝ թե՛ իր, և թե՛ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու ցանկություն հայտնելու համար, ինչը, ըստ պատգամավորի, վկայում  է Ալեն Սիմոնյանի՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ հատուկ ուշադրության և վերաբերմունքի մասին:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին համայնքի բարձրացրած խնդիրներին ժամանակին արձագանքելու համար, ինչի ապացույցն են արդեն վերանորոգված մի շարք ճանապարհներ¦»,-ընդգծել է Հասանովը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում