Դոնի Ռոստովի երկնքում հաջողվել է խուսափել ինքնաթիռների բախումից

Դոնի Ռոստովի երկնքում հաջողվել է խուսափել ինքնաթիռների բախումից

Դոնի Ռոստովի երկնքում հաջողվել է կանխել S7 և Emirates ավիաընկերությունների ինքնաթիռների բախումը, հաղորդում է REN TV-ն:

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 10-ին այն բանի պատճառով, որ դիսպետչերը չի նկատել վտանգավոր մոտեցումը:

Օդանավերն ու ուղևորներին փրկել է երկրորդ դիսպետչերը, որը վերահսկում էր հարևան հատվածը: Նա վտանգը նկատել է բախումից մի քանի վայրկյան առաջ, երբ ինքնաթիռների միջև հեռավորությունը ուղղահայաց ուղղությամբ մոտ 150 մետր էր:

Նշվում է, որ S7 ավիաընկերության Airbus A-320-ը Դոնի Ռոստովից ուղևորվում էր Մոսկվա, մինչդեռ Emirates ընկերությանը պատկանող Boeing-777 ինքնաթիռը Օսլոյից թռչում էր Դուբայ և պետք է վերալիցքավորվեր Դոնի Ռոստովում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում