Թուրքիան Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ կարգավորմանն աջակցելու համար շատ բան ունի առաջարկելու․ Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Այս մասին Կլաարը տեղեկացրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում, որտեղ նաև ասված է․
«Կարծում եմ՝ Թուրքիան շատ բան ունի առաջարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ կարգավորմանն աջակցելու համար»,- գրել է Կլաարը:
Կարծիքներ