ՃՏՊ Օշական գյուղում․ կա տուժած

ՃՏՊ Օշական գյուղում․ կա տուժած

Ապրիլի 22-ին, ժամը 21:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Օշական գյուղի Մաշտոցի փողոցում «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 2003 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում