Բոլիվիայում ստեղծել են աշխարհում ամենախոշոր արեւային էլեկտրակայանը

Բոլիվիայում ստեղծել են աշխարհում ամենախոշոր արեւային էլեկտրակայանը

Բոլիվիայում հաղորդել են կարեւոր էներգետիկ օբյեկտի գործառնման մասին: Երկրում ստեղծել են աշխարհում ամենախոշոր արեւային էլեկտրակայանը, հաղորդում է «Ակտուալնիե նովոստի»-ն:

Օբյեկտը գտվում է 3 700 մետր բարձրության վրա Անկոտանգա համայնքի մերձակայքում: Դրա արտադրողականությունը հասնում է 100 ՄՎտ-ի: Այդ արեւային էլեկտրակայանը կառուցելու համար պահանջվել է զբաղեցնել 214 հա մակերեսով տարածք, իսկ ֆոտոէլեկտրական պանելների քանակությունը 300 հազար է: Կայանի կառուցումը սկսվել է մի քանի տարի առաջ, իսկ դրա առաջին փուլն ավարտվել է 2019 թվականի սեպտեմբերին՝ նախագահ Էվո Մորալեսի օրոք: Ավարտական փուլը պլանավորվել էր անցած տարի մարտին, սակայն այն ավարտվել է շուրջ մեկ տարի անց:

ԵՄ-ում Բոլիվիայի դեսպանն անվանել է վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաները՝ որպես բացարձակ առաջնահերթություն եվրոպական տերությունների համար: Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն անվանել է էլեկտրակայանի գործարկումը կրկնակի պատասխան իր կառավարության առջեւ ծառացած մարտահրավերիներին: Բոլիվիան մտադիր է 2025 թվականին հրաժարվել գազային էլեկտրակայանների մեծ մասից՝ գերենացնելով էլեկտրաէներգիայի մինչեւ 70 տոկոսն այլընտրանքային աղբյուրներից:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում