Լևոն Զուրաբյանն էժան որակումներով մանիպուլացնում է՝ չբացահայտելով Փաշինյան-Լևոն Տեր-Պետրոսյան հանդպման մանրամասներն ու հարցի՝ իրենց լուծումը

Լևոն Զուրաբյանն էժան որակումներով մանիպուլացնում է՝ չբացահայտելով Փաշինյան-Լևոն Տեր-Պետրոսյան հանդպման մանրամասներն ու հարցի՝ իրենց լուծումը

«​Ազատությունը» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ընթացքում Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ ապրիլի 14-ին խորհրդարանում արած այն հայտարարությանը, որ առաջին նախագահը 2018 թվականի հուլիսին իրեն ասել է՝ «հողերը արդեն պետք է տաս»,  վարչապետի հայտարարությունը որակել է որպես սուտ։

1) Լևոն Զուրաբանը նախ հերքել է է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ վարչապետ Փաշինյանին ասած «հողերը տալու մասին» հայտարարությունը,  բայց միևնույն ժամանակ նաև չի ասել, թե եթե ոչ այդ մասին, ապա ինչ թեմայի շուրջ են զրուցել 2018 թվականի հուլիսին Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը։

2) Դեռևս 2018 թվականի ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանը հայտարարում էր. «Իրոք, բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած, որ այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար»։ Իսկ 2017 թվականի հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն դիրքավորում էր որպես բանակցային գործընթացից գիտակ և քաջատեղյակ մարդ։ Այն դեպքում, երբ 2018-ին, ինչպես Սերժ Սարգսյանն էր հայտարարում, բանակցությունները կանգնած էին, իսկ Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները մեզ համար անիրականանալի և անընդունելի էին, ապա ի՞նչ պետք է աներ և Ադրբեջանի ո՞ր պայմանը պետք է ընդուներ Հայաստանի կառավարությունը։

3) Նույն հարցազրույցում Լևոն Զուրաբյանը նշում է, որ 2017 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Տեր-Պետրոսյանը նախազգուշացրեց ամբողջ ազգին, որ արդեն ստեղծվել է մի իրավիճակ, որ եթե մենք չգնանք խաղաղության, մեզ սպառնում է աղետալի պատերազմ։ Եթե 2018-ին, ինչպես Սերժ Սարգսյանն էր հայտարարում, բանակցությունները կանգնած էին, իսկ Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները մեզ համար անիրականանալի և անընդունելի էին, ապա ինչպես էինք գնալու խաղաղության, եթե ոչ ինչ-որ բան զիջելով կամ տալով։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները Լևոն Զուրաբյանն այդպես էլ չտվեց,  և չներկայացրեց արդեն 2018 ապրիլին ստեղծված իրավիճակում հարցի՝ իրենց լուծումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում