Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների 7000-ից քիչ դեպք է արձանագրվել
Ռուսաստանում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 6800 նոր դեպք: Սա ապրիլից սկսած ամենացածր ցուցանիշն է: Հաղորդել է Օպերատիվ շտաբը:
Կորոնավիրուսային վարակից մեկ օրվա ընթացքում մահացել է 176 հիվանդ, սա վերջին շրջանի ամենաբարձր ցուցանիշն է: Մեկ օրվա ընթացքում առողջացել է մոտ 9 հազար մարդ, բուժումը շարունակողների թիվը նույնպես նվազել է:
Համավարակի սկզբից Ռուսաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 620 հազար դեպք, մահացել է 9 հազարից քիչ մարդ:
Մոսկվայում մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակման 813 դեպք, 3 օր շարունակ այս ցուցանիշը չի անցնում 1000-ը:
Կարծիքներ