Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրեր

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրեր

Հուլիսի 24-ին, ժամը 23։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցում գտնվող փայտամշակման արտադրամասի տանիքից ծուխ է նկատվում:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:30-ին, մարվել՝ 00:48-ին: Այրվել են փայտամշակման արտադրամասի բակում կառուցված օժանդակ շինության (մոտ 70 քմ) տանի­քի փայտյա կառուցատարրերը (մոտ 25 քմ):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում