Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
Հունիսի 21-ից 23-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Արարատի մարզի Վեդի, Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում, Կոտայքի մարզի Քանաքեռավան և Արզական գյուղերում։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 99 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
Կարծիքներ