Ռուսաստանն արտոնություններ է սահմանում գործարարների համար

Ռուսաստանն արտոնություններ է սահմանում գործարարների համար

Ռուսաստանի վարչապետը հայտարարել է, թե կառավարությունը պատրաստվում է արտոնյալ պայմաններ սահմանել մանր ու միջին բիզնեսի համար` արևմտյան պատժամիջոցների ազդեցությունը մեղմելու համար:

Ամենաընդարձակ միջոցառումները նախատեսված են բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Ըստ այդմ, Ռուսաստանում աշխատող IT ընկերությունները երեք տարով կազատվեն եկամտահարկից ու հարկային ստուգումներից, աշխատակիցները բանակ չեն զորակոչվի, կտրամադրվեն վարկեր շահավետ պայմաններով:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, վերջին օրերին հենց այս ոլորտի ընկերություններն են ակտիվորեն քննարկում բիզնեսը Ռուսաստանից դուրս բերելու հնարավորությունը: Մի մասն արդեն տեղափոխվել է, այդ թվում`Հայաստան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում