Հարավային Կորեան ծրագրում է ևս 1,1 միլիոն դոլարի օգնություն ուղարկել Ուկրաինային

Հարավային Կորեան ծրագրում է ևս 1,1 միլիոն դոլարի օգնություն ուղարկել Ուկրաինային

 Հարավային Կորեան ծրագրում է 1,1 միլիոն դոլար արժողությամբ հակագազեր և զտիչներ ուղարկել Ուկրաինա՝ որպես օգնության հաջորդ խմբաքանակ, հինգշաբթի հաղորդում է Yonhap-ը  ՝ հղում անելով պաշտպանության նախարարությանը։

Ռազմական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ օգնության հաջորդ՝ երրորդ խմբաքանակին կտրամադրվեն ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության համար անհրաժեշտ պարագաներ։ Գործակալության տվյալներով՝ հակագազերը կհասնեն հաջորդ ամիս։

Նախկինում Սեուլը Կիևին տրամադրել է ոչ մահաբեր ռազմական իրեր՝ սաղավարտներ, զրահաբաճկոններ և դեղամիջոցներ: Ուկրաինան բազմիցս դիմել է Հարավային Կորեային մահաբեր զենք մատակարարելու խնդրանքով, սակայն նրանք նշել են, որ դա դժվար է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում