Դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց Աբրահամ Մանուկյանի մասով
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատավոր Ռոբերտ Պապոյանը քննել է Աբրահամ Մանուկյանի ձերբակալման իրավաչափության հարցը, արդյունքուն այն ճանաչվել է ոչ իրավաչափ, ուստ Աբրահամ Մանուկյանին ազատ են արձակել:
Դեռեւս Աբրահամ Մանուկյանի խափանման միջոցի կալանավորման հարցը չի քննվել դատարանում: Ասել է թե` դատարանը արձանագրել է` ոչ իրավաչափ է եղել ԱԱԾ-ի կողմից Մանուկյանի ձերբակալումը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն անցնում է այն նույն քրեական գործով, որով մեղադրանք է առաջադրվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Կարծիքներ