ՌԴ-ն գտել է իր ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքն ապահովելու ուղիներ՝ չնայած պատժամիջոցներին. Բլինքեն
Ռուսաստանի Դաշնությունը միջոցներ է գտել պատժամիջոցների պայմաններում իր ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքը պահպանելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ասպենի ինստիտուտի անվտանգության հարցերով համաժողովում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։«Ճշմարտությունը նաև այն է, որ ռուսները գտել են շրջանցիկ ուղիներ, մասնավորապես Հյուսիսային Կորեայի, Իրանի և, ցավոք, Չինաստանի հետ իրենց հարաբերություններում», — ասել է Բլինկենը ՝ ընդգծելով, որ այդ ամենը թույլ է տալիս ՌԴ-ին շարունակել պատերազմը։
Կարծիքներ