Կաթողիկոսն Արցախ է տարել Մայր Աթոռում պահվող Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները

Կաթողիկոսն Արցախ է տարել Մայր Աթոռում պահվող Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները

Հունիսի 4-ին, ավարտելով իր այցը Սյունյաց թեմ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եռօրյա այցով մեկնեց Արցախ։ Այցի առիթով Վեհափառ Հայրապետն Արցախ է տարել Մայր Աթոռում պահվող մեր հավատի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները՝ որպես օրհնության և մխիթարության աղբյուր Արցախի բարեպաշտ ժողովրդի համար։

Այնուհետև Վեհափառ Հայրապետն ուղևորվեց Ստեփանակերտ, ուր այցելեց եղբայրական գերեզմանոց։

Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԱՀ վաստակյալ նախագահ Բակո Սահակյանի և հոգևոր  դասի ուղեկցությամբ այցելեց Ամարասի վանք, որտեղ Նորին Սրբությանը դիմավորեցին մոտակա համայնքներից այս առիթով համախմբված հայորդիները և զինծառայողներ։
Ս․ Գրիգորիսի եկեղեցում «Հրաշափառի» արարողությունից հետո Գարեգին Բ․ Հայրապետի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զավակների հոգիների խաղաղության համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում