Իսրայելի ոստիկանության հետ բախումներում ավելի քան 110 պաղեստինցի է տուժել

Իսրայելի ոստիկանության հետ բախումներում ավելի քան 110 պաղեստինցի է տուժել

Առնվազն 113 պաղեստինցիներ վնասվածքներ են ստացել ուրբաթ Հորդանան գետի արևմտյան ափում Իսրայելի սահմանային ոստիկանության հետ բախումների հետևանքով։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Ինչպես հայտնում է Կարմիր Մահիկի պաղեստինյան գրասենյակը, 16 մարդ ստացել է հրազենային վնասվածքներ, 20-ը՝ տուժել ռետինե փամփուշտերով կրակոցներից, 4 –ը՝ ծեծի ենթարկվել իսրայելցի ոստիկանների կողմից։ Եվս 73 պաղեստինցի թունավորվել է արցունքաբեր գազից։

Բախումները տեղի են ունեցել Նաբլուս նահանգի հարավային մասում՝ Բեյթ քաղաքի շրջանում։ Տեղի բնակիչներն ավանդական ուրբաթօրյա ցույցն են անցկացրել ընդդեմ իսրայելական իշխանությունների ակտիվ բնակարանաշինական քաղաքականության, մասնավորապես Սաբիհ լեռան շրջանում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում