«Վերին Լարսով» Վրաստանից ՌԴ տանող ճանապարհը բացվել է մարդատար մեքենաների համար
«Վերին Լարս» անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար:
Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Նշվում է, որ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ճանապարհի մաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը վերականգնվել է միայն մարդատար ավտոմեքենաների համար։
Միաժամանակ ձյան և մերկասառույցի պատճառով անցակետը փակ է բեռնատարների համար։
Գուդաուրի-Կոբի և Մլետա-Գուդաուրի հատվածներում ձնապաշտպան թունելներով թույլատրվում է երթևեկությունը միայն թեթև մարդատար մեքենաների համար։
Կարծիքներ