Իրավապահները կանխեցին ՀՀ-ն ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու պլանը․ Նիկոլ Փաշինյան

Իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով Քննչական կոմիտեի հաղորդագրությունն այն մասին, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Ինչպես հայտնել էինք, «Ընդդիմության հեղաշրջման պլանին» վերաբերող հրապարակումն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:
Կարծիքներ