Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 118 նոր դեպք
Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 118 նոր դեպք, մահացել է 4 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Երկրում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 144 հազար 741-ի:
Գրանցված 118 նոր հիվանդներից 51-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ գրանցված ընդհանուր 7 մլն 563 հազար 623 հիվանդներից 7 մլն 337 հազար 159-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 224 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Կարծիքներ