Արքայազն Ուիլյամը հանդիպել է աֆղան փախստականների հետ
Բրիտանական արքայազն Ուիլյամը հանդիպել է աֆղան փախստականների հետ, ովքեր լքել են իրենց հայրենիքը Քաբուլում թալիբների կողմից իշխանության զավթումից հետո: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով PA-ին՝ Քեմբրիջի դուքսն այցելել է Լիդս քաղաքի հյուրանոց, որտեղ ժամանակավորապես տեղավորվել է Աֆղանստանից մոտ 175 միգրանտ։
«Ամենակարևորն այն է, որ դուք այժմ ապահով եք: Դուք հիանալի ապագա ունեք, դուք չէիք կարող ավելի ջերմ ընդունելության արժանանալ: Շնորհակալություն այն ամենի համար, ինչ արել եք մեզ համար», - ասաց արքայազն Ուիլյամը ՝ դիմելով փախստականներին:
Բացի այդ, արքայազն Ուիլյամն այցելել է Լիդսում գտնվող Catch բարեգործական կազմակերպություն, որն օգնում է աֆղան փախստականների երեխաներին արագ ինտեգրվել իրենց նոր մշակութային միջավայրին։
Ընդհանուր առմամբ օգոստոսին Լոնդոնը Աֆղանստանից տարհանել է մոտ 15000 բնակչի, այդ թվում՝ աֆղանական և թագավորական զինված ուժերի 1000 անդամի։
Կարծիքներ