Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամին զինծառայությունից տարկետում տրվեց
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Սերոբ Գալստյանին մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչը կառավարությունը զինվորական ծառայությունից տարկետում տրամադրեց: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության մարտի 25-ի նիստում:
«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Սերոբ Նորայրի Գալստյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սերոբ Նորայրի Գալստյանը հանդիսանում է ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ազգային հավաքական թիմի անդամ և հավաքական թիմի կազմում մասնակցելու է Եվրոպայի առաջնության ընտրական փուլերին:
Վերոնշյալի հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել 2020 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից Սերոբ Նորայրի Գալստյանին»,-նշված է հիմնավորման մեջ:
Կարծիքներ