Թուրքիան 32 լեռնագնաց է ուղարկել Իրան
Թուրքիան Իրանի արտգործնախարարության խնդրանքով 32 լեռնագնաց փրկարարների խումբ է ուղարկել Իսլամական Հանրապետություն՝ օգնելու որոնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը, որը «կոշտ վայրէջք» է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում։ Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարության Արտակարգ իրավիճակների վարչությունը։«Իրանը արտաքին գործերի նախարարության միջոցով մեր երկրից խնդրել է որոնողափրկարարական ուղղաթիռ՝ հագեցած գիշերային տեսողության համակարգով։ 32 լեռնագնացներից բաղկացած որոնողափրկարարական թիմը պատրաստ է շարժվել», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Կարծիքներ