Արքայազն Ուիլյամը տիկնոջ հետ միլիարդատերեր են դարձել Եղիսաբեթ Երկրորդի մահից հետո
Արքայազն Ուիլյամը տիկնոջ՝ Քեյթ Միդլթոնի հետ միլիարդատերեր են դարձել Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվանից հետո եւ նոր տիտղոսներ ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Star բրիտանական թերթը՝ վկայակոչելով աղբյուրների:
Եղիսաբեթ Երկրորդի մահից հետո արքայազն Ուիլյամն անմիջապես ժառանգել Է Քոռնուելի դուքսի տիտղոսը եւ այժմ Քոռնուելի ու Քեմբրիջի դուսքն է, իսկ Քեյթը՝ Քոռնուելի ու Քեմբրիջի դքսուհին: Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 9-ին, Մեծ Բրիտանիայի Կառլոս Երրորդ թագավորը որդուն՝ Ուիլյամին, հայտարարել Է Ուելսի արքայազն, իսկ նրա տիկնոջը՝ Քեյթին՝ Ուելսի արքայադուստր: Դա տիտղոս Է, որը վերջին անգամ օգտագործել է Ուիլյամի մայրը՝ արքայադուստր Դիանան:
Թերթի տվյալներով՝ նոր տիտղոսներն ստանալուց հետո արքայազն Ուիլյամի կարողությունն այժմ գնահատվում Է 1,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ: Քոռնուելի դուքսի եւ Քոռնուելի դքսուհու տիտղոսներ ստանալը նշանակում Է, որ Ուիլյամն եւ Քեյթը ժառանգում են մեծ քանակությամբ հողակտորներ, անտառներ, գետեր եւ ակտիվներ, գրում Է թերթը:
Ներկայում Ուելսի արքայազնը եւ արքայադուստրը շուրջ 128 հազար ակր հողատարածություններ ունեն Անգլիայի եւ Ուելսի 20 կոմսություններում, հաղորդել Է հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրների:
Բուքինգհեմյան պալատը սեպտեմբերի 8-ին հաղորդել Է, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, որը երկիրը կառավարել Է ավելի քան 70 տարի, Շոտլանդիայում վախճանվել Է 96 տարեկան հասակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ