Մակրոնը խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում իրականացնել 100 բարեփոխումների ծրագիր

Մակրոնը խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում իրականացնել 100 բարեփոխումների ծրագիր

Ֆրանսիացի հարկատուները առաջիկա շաբաթավերջին փոստով հաղորդագրություն կստանան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից։ 24 էջանոց տեքստը կներառի 100 առաջարկ, որոնք նա մտադիր է իրականացնել, եթե ապրիլին ընտրվի Ֆրանսիայի ղեկավար երկրորդ ժամկետով։

Ապրիլի 10-ին և 24-ին կայանալիք ընտրությունների երկու փուլով երկրորդ ժամկետի համար պայքարող Մակրոնը չորս ժամ պահանջեց Փարիզի հյուսիսում գտնվող Օբերվիլիե կոմունայում կայացած մամուլի ասուլիսում իր օրակարգը ներկայացնելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում