Հայտնի են Լուգանսկի և Զապորոժիեի շրջանների՝ ՌԴ կազմի մեջ մտնելու մասին հանրաքվեների արդյունքները

Հայտնի են Լուգանսկի և Զապորոժիեի շրջանների՝ ՌԴ կազմի մեջ մտնելու մասին հանրաքվեների արդյունքները

Ռուսաստանի ընտրատեղամասերում հանրաքվեին քվեարկածների գրեթե 98%-ը կողմ է արտահայտվել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության՝ Ռուսաստանի Դաշնության կազմ  մտնելու օգտին։ Այդ մասին են վկայում  քվեաթերթիկների 100 տոկոս մշակման արդյունքների տվյալները։

Քվեարկողների 98 տոկոսը կողմ է արտահայտվել նաև Զապորոժիեի շրջանի միացմանը ՌԴ-ին:

Այդ մասին են վկայում արձանագրությունների 100 տոկոս մշակման արդյունքների տվյալները։

Ինչպես հետևում է ընտրական հանձնաժողովների տեղեկատվությանից, որը հեռարձակվել է Մոսկվայում Հանրաքվեների տվյալների հավաքագրման միասնական կենտրոնում, ավելի քան 394 հազար մարդ կողմ է արտահայտվել  Լուգանսկի՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալուն:

Ռուսաստանում քվեարկածների 97,81%-ն էլ՝ ավելի քան 38 հազար մարդ, կողմ է արտահայտվել Զապորոժիեի շրջանին միանալուն։

Հանրաքվեն սկսվել է սեպտեմբերի 23-ին միաժամանակ չորս շրջաններում՝ Դոնեցկի, Լուգանսկի,  Խերսոնի և Զապորոժիեի մարզերում։

Դոնեցկում և Խերսոնում  քվեարկությունն ավարտվել է այսօր, Մոսկվայի ժամանակով 16:00-ին, արդյունքները դեռ հաշվարկվում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում