Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 777 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 777 նոր դեպք

Հայաստանում մարտի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 777 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 190317 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 838839 վերջին մեկ օրում` 4927 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 14466 պացիենտ. մեկ օրում ավելացել է 160-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 171506 անձ` վերջին մեկ օրում 603 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 3464 է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում