ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը հունվարի 1-ից անցել է աշխատանքի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը հունվարի 1-ից անցել է աշխատանքի

2023 թվականի հունվարի 1-ից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար է դարձել Ղազախստանի 66-ամյա ներկայացուցիչ Իմանգալի Թասմագամբետովը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

Նա այդ պաշտոնում նշանակվել է ՀԱՊԿ առաջնորդների կողմից 2022 թվականի նոյեմբերին Երևանում կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ։

Իմանգալի Թասմագամբետովը փոխարինել է Բելառուսի ներկայացուցիչ, գեներալ Ստանիսլավ Զասին, ով Իմանգալի Թասմագամբետովին հաջողություն է մաղթել առաջիկա գործունեության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում